|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում գրանցվել է հերթական մահվան դեպքը:
Տեղեկատվության համաձյան՝ հոկտեմբերի 29-ին` 17:40-ի սահմաններում, ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկի պատի տակ գտել են 19-ամյա Արմեն Համլետի Մողրովյանի դիակը, ով բանակ է զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից: Տեղեկությունը հաստատել են նաեւ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունում:
Պաշտոնական վարկածով` զինվորը հանկարծամահ է եղել, եւ այսօր կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով: ՊՆ լրատվական ծառայության պնդմամբ` զինվորի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: