|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դժբախտ դեպք է գրանցվել Հայաստանի զինված ուժերում:
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 15-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 23-ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը` (զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից), մարտական հենակետում խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ սպանել է համածառայող, 19-ամյա Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին` (զորակոչված Կենտրոնի զինկոմիսարիատից):
Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: