|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում Սեյրան Օհանյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին և խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:
Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին: Պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով, ու եթե այդ մարդիկ, կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով, փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»: