|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 10-ին այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:
Ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հայաստանի քաղաքական ղեկավարության այն մոտեցումը, ըստ որի ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները»:
Այնուհետև Սեյրան Օհանյանը այցելել է զորամասի հրաձգարան, դիտել կրակային պատրաստության վարժանքներ:
Պաշտպանության նախարարն այցելել է նաև հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Նախարար Օհանյանը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: