|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15.15-ին, վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացավ էներգահամակարգին. yerkir.am-ին հայտնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:
Ատոմակայանը վերալիցքավորման և պրոֆիլակտիկ վերանորոգման պատճառով սեպտեմբերի 11-ից դադարեցրել էր իր աշխատանքը:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 20-ին ՀԱԷԿ ինժեներա-տեխնիկական անձնակազմի 158 աշխատակից ազատման դիմում էին ներկայացրել տնօրինությանը` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Պահանջը բավարարվել էր. աշխատավարձերը բարձրացվել էին 10 տոկոսով: