|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անկարան ընդունում է բոլոր այն երկրների օգնությունը, որոնք ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել օգնել իրենց երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում:
Թուրքական «Անկարա» գործակալությունը, անանուն դիվանագիտական աղբյուրների հղում անելով, հաղորդում է, թե Թուրքիան դիմել է նաեւ Հայաստանին: Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական կողմը դիմել է երեսունից ավելի պետությունների, որոնց թվում Հայաստանի անունը չէր նշվում:
ՀՀ արտգործնախարարությունից տեղեկանում ենք, որ Թուրքիան օգնության խնդրանքով պաշտոնապես դեռեւս չի դիմել Երեւանին: