Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ուկրաինական «Շախտյորը» դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը Արևելյան Եվրոպայում, որը իր հանդիպումը հեռարձակեց Youtube-ում:
Հենց «Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպումն էլ դարձավ առաջինը: Հիշեցնենք, որ այդ խաղում դոնեցկյան ակումբը պարտվեց 1-2 հաշվով, և Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը:
Ըստ կատարված հաշվարկների` ուղիղ հեռարձակմանը հետևել է 48.290 ֆուտբոլասեր, որոնցից միայն 18.000-ն են եղել Ուկրաինայից, 3.000-ը` Ռուսաստանից, իսկ մնացածը` ամբողջ աշխարհից: Հետաքրքիր է, որ դիտումներ են գրանցվել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոնղոլիան, Բանգլադեշը, Յամայկան և Նեապոլը: Ուկրաինայի չեմպիոնի խաղին հետևել են նաև Հայաստանից:
Հավելենք, որ Youtube-ն այդ հնարավորությունն ակտիվացրել է այս տարվա սեպտեմբեր ամսից, որը հասանելի է դեռևս միայն նրա գործընկերներին: