|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
ՌԴ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումների ժամանակ կողմերը նշել են, որ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ բավականին արդյունավետ է ընթանում. ստորագրվել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Զրուցակիցների խոսքով, դրանք նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Հանդիպումների ժամանակ կարևորվել է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
Պետական այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: