|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին շրջանում կոալիցիայի փլուզման մասին խոսակցություններն ավելի են թեժանում: Այդ համատեքստում էլ ոմանք տեսակետներ են հայտնում ԲՀԿ-ՀԱԿ, ՕԵԿ-ՀԱԿ հավանական համագործակցության վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Երկիր»-ի թղթակցի այս դիտարկմանը` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հավանական համագործակցությունը չբացառեց:
«Մենք ցանկանում ենք կազմաքանդել ավազակապետությունը: Այսօր ավազակապետության շահերը սպասարկում է իշխող քաղաքական ռեժիմը, մենք անելու ենք այդ ռեժիմի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշեց նա, ու թեեւ կոալիցիայի փլուզման հավանականության մասին կանխատեսումներ չցանկացավ անել, բայցեւ շտապեց ավելացնել, որ լարվածություն կոալիցիայում կա:
«ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որը հրաժարվում է ռեժիմի հետ համագործակցությունից եւ պայքարում է նրա դեմ: Աս փաստով այդ ուժը դառնում է ժողովրդի դաշնակիցը»,- նշեց Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հավելեց, որ որեւէ պայմանավորվածություն կամ հանդիպում ԲՀԿ-ի հետ չի եղել, եւ առաջիկայում նման բան եւս չի նախատեսվում: