|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ական որոշ պատգամավորների բաժանվել էին վրացական արտադրության գինիներ: Առաջին հայացքից մեզ թվաց, թե ինչ-որ ակցիա է` հայ-վրացական գործընկերության շրջանակներում: Հետո, երբ գինու շիշը առիթ ունեցանք մոտիկից տեսնելու, տեսանք, որ շշի վրա անգլերեն տառերով գրված է` Վարդան Այվազյան 50:
Պարզվեց օրերս լրացել է Վարդան Այվազյանի հիսուն ամյակը, եւ նա որոշել է ինքն իրեն յուրօրինակ նվեր մատուցել: ԱԺ պատգմավորը վրացական արտադրության գինիների վրա պարզապես պատվիրել է գրել իր անուն-ազգանունն ու տարիքը: Թե ինչ նպատակ էր հետապնդում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ԱԺ-ում այդ գինիները բաժանելով` դժվար է ասել: Փոխարենը շատերը նրա վրա ծիծաղում էին` չհասկանալով, թե ինչու է պատգամավորը իրենց բաժանում այդ խմիչքը, եւ ինչու հենց վրացական արտադրության:
Երեկ «ՉԻ» աղբյուրները տեղեկացրին նաեւ, որ նմանօրինակ ծիծաղելի PR քայլի է դիմել նաեւ Արագածոտնի մարզպետը: Վերջինս պատվիրել է կոնֆետներ արտադրել, որի վրա գրված է` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մազպետարան: Նա կոնֆետները հիմա բաժանում է իր մտերիմներին եւ լրագրողական շրջանակներին` հպարտանալով սեփական նախաձեռնությամբ: