|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եթե Թուրքիան ընդունի օգնության մեր առաջարկը, ապա Վան պատրաստ է մեկնել 50 փրկարարներից բաղկացած խումբը` փրկարարական համապատասխան բոլոր սարքավորումներով. «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ հանդես է եկել ելույթով եւ նշել, որ շնորհակալ են օգնություն առաջարկած երկրներին, «այդ թվում` Հայաստանին եւ Իսրայելին, սակայն մենք ի վիճակ ենք խնդիրը լուծել սեփական ուժերով»: Նա նշել է, որ հարկ եղած դեպքում կդիմի բոլոր այն երկրներին, որոնք օգնության առաջարկ են արել:
Ներկայումս ընդունվել է միայն Ադրբեջանի օգնությունը: