Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունը (TAEK) հաղորդում է տարածել, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը. գրում է թուրքական «Զաման» օրաթերթը:
Ըստ TAEK–ի՝ ներկա պահին Մեծամորի ատոմակայանում աշխատանքներ են ընթանում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Թուրքական կողմը հավաստիացնում է անգամ, որ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել: Բայց այն վտանգավոր չափերի չի հասնում և ներկայումս որևէ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց ու շրջակա միջավայրի համար:
Երկրաշարժը ատոմակայանի վրա որևէ կերպ չի ազդել, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. տեղեկցանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: