|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դանիացիները վստահում են իրենց Մարգրետե Երկրորդ թագուհուն եւ Դանիայի Թագավորության խորհրդարանի` 25-ից մինչեւ 38 տարեկան երիտասարդ պատգամավորներին:
Խորհրդարանի բակում բազմաթիվ հեծանիվներ կան. պատգամավորները դրանցով են երթեւեկում, ի տարբերություն մեր ժողովրդական ընտրյալների, որոնք «Համեր»-ներով կամ էլ «Ջիպ»-երով են գործի գալիս:
Երեւի դա է պատճառը, որ էկոլոգիական տրանսպորտից օգտվող, առողջ ապրելակերպով ապրող դանիացի պատգամավորները նկատում են ամեն մանրուք, ավելի մոտ են ժողովրդին, իսկ մերոնք, իրենց ավտոմեքենաներում բազմած, աշխարհին նայում են մգեցված ապակիների հետեւից:
Դանիայի խորհրդարանի բակում կանգառած 5-6 տաքսիներ էլ կային. «Երկիր»-ի թղթակցին տաքսիստներն ասացին, որ մեքենաները պատվիրել են Կոպենհագենի ծայրամասերում ապրող պատգամավորները:
Գ. ՆԱՆՅԱՆ