|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վերաբացված Նաիրի կինոթատրոնի նպատակն է ապացուցել, որ կարելի է ստեղծել կինոմշակութային կենտրոն, ուր կհաճախեն մարդիկ` իրենց երեխաների հետ. yerkir.am-ին ասաց կինոթատրոնի ֆիլմերի ցուցադրման ծրագրերի տնօրեն Հովհաննես Գաստյանը:
Նա նշեց նաեւ, որ իրենք հատկապես ուշադրություն են դարձնելու արտասահմանյան ֆիլմերի գեղագիտական բարձր մակարդակին: Գալստյանը կարծում է, որ Հայաստանում գարգացած չէ կինո դիտելու մշակույթը:
«Սա նշանակում է իմանալ, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում և Հայաստան ինչ նոր ֆիլմեր են ներմուծվել վերջին շրջանում: Գնում ենք կինո` առանց իմանալու, թե ով է ռեժիսորը, ովքեր են գլխավոր դերասանները»,- ցավով նշեց Գալստյանը: