|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի նախագահ Արմեն Ահարոնյանը տեղեկացնում է, որ «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակն է շնորհել «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» վավերագրական ֆիլմին:
Ֆիլմը պատմում է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների աղետալի վիճակի, ինչպես նաև նրանց նկատմամբ կառավարության հանցավոր քաղաքականության մասին: Մրցանակը ֆիլմին շնորհվել է Կովկասի բնիկ ժողովուրդների ազգային խնդիրները վերհանելու և հանրության դատին լավագույնս ներկայացնելու համար:
Ի դեպ, ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին Ստեփանակերտում: Ֆիլմում ներկայացվում է, որ Ադրբեջանի պատմության հիմքի փնտրտուքներն արդեն սկսել են հանգեցնել այս պետության քաղաքացիների գիտակցության մեջ «տեկտոնական տեղաշարժի»` այսօր Ադրբեջանի բնակիչները չգիտեն` իրականում ո՞ր ազգի ներկայացուցիչն են իրենք, ի՞նչ արմատներ ունեն: Ֆիլմում տեղ են գտել նաև Վանգայի կանխագուշակումներն այն մասին, թե ինչպես է նա 1993-ին Ադրբեջանին` որպես պետության, 30 տարի ժամանակ տվել: