Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած` բիզնես միջավայրի բարելավման գործակցին, հատկանշական եւ կարեւոր համարեց, որ բարեփոխումների քանակով 183 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը:
«Համաշխարհային բանկի գնահատականներով` 5 ոլորտներում մենք ունենք էական բարելավում, եւ այդ առումով միակն ենք 183 երկրների մեջ: ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով երկրորդն ենք, զիջում ենք միայն Ղազախստանին»,- ասաց Տ. Սարգսյանը:
Նշենք, որ Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է բիզնես միջավայրի բարելավման Doing Business-ի գործակիցը: Ըստ այդ զեկույցի` Հայաստանն այս ուղղությամբ 6 քայլով առաջ է շարժվել եւ 61-րդ տեղից տեղափոխվել 55-րդ հորիզոնական: