|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գովազդային վահանակների ապամոնտաժումն իրականացվել է ոչ թե քաղաքի տեսքի բարելավման, այլ այդ բիզնեսը ուրիշ մեկին փոխանցելու համար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
«Ես համոզված չեմ, որ քաղաքապետը դա արել է Երեւանի արտաքին տեսքի բարելավման առումով: Ես համոզված եմ, որ նա դա արել է ուրիշներին այդ բնագավառում մենաշնորհներ տալու համար»,- հայտարարեց նա` հավելելով, որ քաղաքապետը լավ կանի, եթե կրպակներն ու գովազդային վահանակները ապամոնտաժելու փոխարեն փորձի լուծել քաղաքի աղտոտվածության հարցը:
«Ինձ համար` որպես երեւանցու, խնդիր է այն, որ ես աղբն եմ շատ տեսնում, հին Երեւանը չեմ տեսնում»,- ասաց Վ. Խաչատրյանը: