|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կիպրոսի Հանրապետությունը երեկ հայտարարել է ամենամյա զորավարժություններից, որոնք անցկացվելու էին հաջորդ շաբաթ, հրաժարվելու մասին, քանի որ «ՄԱԿ-ում հանդես է եկել նախաձեռնությամբ` չեղյալ հայտարարել ե'ւ այդ, ե'ւ թուրքական զորավարժությունները»:
Կիպրոսի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նպատակը տարածաշրջանում լարվածության աճը կանխելն է, սակայն Թուրքիայից դեռ պատասխան չի ստացվել:
Հիշեցնենք, որ Կիպրոսի եւ Թուրքիայի հարաբերություններում նոր լարվածությունն ի հյատ է եկել այն բանից հետո, երբ Կիպրոսը Միջերկրական ծովի տնտեսական գոտում սկսեց ածխաջրածինների հետախուզում իրականացնել, ինչը Թուրքիայի դժգոհությունն առաջացրեց: