|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած` «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական նկարների մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը տեղի կունենա վաղը` Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում:
Մրցույթն անցկացվել է տարիքային երեք խմբերում` 6-11, 11-14 եւ 14-17 տարեկան պատանիների եւ երեխաների միջեւ: Մասնակցել են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի եւ 17 այլ երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստան էր ուղարկվել 107 նկար: Աշխատանքները գնահատել է ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի նկարիչների միության ներկայացուցիչներից ընտրված ժյուրին:
Բոլոր մասնակիցները պարգեւատրվելու են շնորհակալագրերով: Հայտնի է լավագույն աշխատանքի հեղինակը` 16-ամյա Ռոզմերի Հալքպլյանը` Սիդնեյի: