|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը yerkir.am-ի հետ զրույցում խոսեց ազգային հավաքականի մասին. «Մենք հպարտանալու հավաքական ունենք: Այդ հավաքական ուժով ի զորու ենք պայքարել աշխարհի ցանկացած ընտրանու դեմ: Մեծ ափսոսանք կապրեմ, եթե Բերեզովսկին հավաքականում չլինի, երբ հավաքականն առանց Բերեզովսկու դուրս գա խաղադաշտ, մանավանդ, որ իր ուժերը ներում են»:
Սևադա Արզումանյանը նաև հույս հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանը մեծի իրավունքով ինչ-որ որոշում կկայացնի կամ պայմաններ կստեղծի Ռոմանի մնալու համար:
«Նրա զարմացած աչքերը, որ խաղի ժամանակ տեսա, ամենացավալի վիճակը դա էր: Նա ինչքան սարսափ ու ցավ զգաց, որովհետև մի ամբողջ ազգի նպատակ կախված էր նաև իրենից: Ուզում եմ, որ ինչքան նրա առողջությունը ների, այնքան ֆուտբոլում մնա, լավատես եմ այդ հարցում»,- ասաց մարզիչը: