|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ինչպես հայտնում է TF-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկրպագուները հատուկ պաստառ են պատրաստել` նվիրված ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկուն ու Սարգիս Հովսեփյանին:
Ռուսաստան-Հայաստան խաղի ժամանակ «Զենիթի» երկրպագուներն այդ պաստառով կողջունեն իրենց սիրելի թիմի նախկին ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանը 1998-2003 թթ. «Զենիթի» կազմում մասնակցել է 153 խաղի, իսկ Ռոման Բերեզովսկին 1995-2000 թթ. 118 խաղ է անցկացրել Սանկտ Պետերբուրգի գլխավոր թիմի կազմում: