|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սոչիում հոկտեմբերի 13-19-ը կանցկացվի տիկնիկային թատրոնների փառատոն, որ առաջին անգամ է անցկացվում այդ քաղաքում. Սոչիից yerkir.am-ին տեղեկացրեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Փառատոնը մրցութային է: Դրան մասնակցում են Ռուսաստանի, Ուկրանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Մոլդովայի լավագույն տիկնիկային թատրոնները. յուրաքանչյուր երկիր մեկ լավագույն ներկայացում է ցուցադրում:
«Հայաստանը կներկայացնի Զարուհի Անտոնյանի «Ամպից ընկած հեքիաթ» ներկայացումը»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ այն արդեն արժանացել է Պլովդիվի Կամերային ներկայացումների միջազգային փառատոնի նախագահական մրցնակին և ներկայացվել է «Ոսկե դիմակ» փառատոնի «Մասկա Պլյուս» ծրագրում:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանն այս փառատոնում իր մասնակցությունը նվիրում է օլիմպիական խաղերին: