|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրահավաքների ժամանակ Ազատության հրապարակի շրջակայքում փակված զուգարանների հարցն անլուրջ է եւ քաղաքականությանը չվերաբերող. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, պատգամավորը նշեց, թե ինքը կպատասխանի` որպես ՀՀ հպարտ քաղաքացի. «Երբ ես կողքից նայում եմ, տեսնում եմ, որ իշխանություններն իրենց բոլոր պարտավորությունները կատարում են: Իսկ ՀԱԿ-ը տապալում է այդ երկխոսությունը` ենթադրյալ պատճառներ գտնելով: Թուրքիան էլ է այդպես անում` ամեն պատճառ գտնում է բանակցային գործընթացը ձախողելու համար»:
Նրա խոսքերով` ՀԱԿ-ը կարող էր շարունակել երկխոսությունը` ձերբակալված ՀԱԿ ակտիվիստի ազատ արձակման գործընթացին զուգահեռ: Նույնիսկ այդ հանգամանքը կարելի էր ճնշման միջոց դարձնել երկխոսության ընթացքում:
«Ժողովրդին ձեռ են առնում` մեկ երկխոսում են, մեկ չեն երկխոսում, մեկ նստում են, մեկ վեր են կենում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: