|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ակամա գաղթականները» գիրքը կարեւոր նպատակ է որդեգրել` ուղեկցել ճամպրուկային տրամադրություն ունեցող այն մարդուն, ով որոշել է լքել հայրենիքը` փորձելով երջանկություն որոնել օտար ափերում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրքի հեղինակ, ներկայումս Լիխտեյնշտեյնում բնակվող Լյովա Պապիկյանը:
Հեղինակը համոզված է, որ եթե ինքը կարողանա այս գրքի միջոցով գոնե մեկ հայի կողմնորոշել, տեղեկացնել, թե ինչ է սպասվում նրան Եվրոպայում, դա կարող է մեծ ձեռքբերում համարել:
Գրքում ներկայացված է հայերի գաղթը դեպի Եվրոպա` սկսած 1990-ականներից: Հեղինակն անձամբ անցել է այդ ամենի միջով, ինչն էլ մանրամասն ներկայացված է գրքում: Լիխտեյնշտեյնում ընդհանրապես չգիտեին հայերի մասին, եւ Լյովա Պապիկյանի ընտանիքը եղել է այնտեղ բնակություն հաստատած առաջին հայ ընտանիքը: Ներկայումս Լիխտեյնշտեյնում բնակվում է երկու հայ ընտանիք: