|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Թռչկանի ջրվեժի մոտ ծանր տեխնիկա է բերվել:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Ժամանակ»-ի հետ զրուցում հաստատեց այս տեղեկությունը` ավելացնելով. «Տվյալ շահագործողը` «Ռոբին-շինը», արդեն ունի բոլոր փաստաթղթերը աշխատանքներ իրականացնելու համար: Վերջերս էլ նախարարն այցելել է Թռչկան, ուսումնասիրել եւ եկել այն եզրահանգման, որ ամեն դեպքում բնության այդ հրաշքը պետք է պահպանվի: Այսինքն` ՀԷԿ-ը կկառուցվի, բայց չպետք է վնասի ջրվեժին: Արդյունքում ջրվեժից պետք է վերցվի ավելորդ ջուրը: Խիստ վերահսկողություն է սահմանվելու տվյալ դեպքում, եւ ամառային սեզոնին, երբ ջուրը քչանում է, ՀԷԿ-ը չի աշխատելու: Միայն կաշխատի այն դեպքում, երբ ջուրը, սեզոնի հետ կապված, կավելանա, եւ կազմակերպությունը ավել ջուր կվերցնի շահագործելու համար»: