|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մալիբու» սրճարանի մոտ ընթացող էլիտար շինարարության վրա անհաջող ներդրումներ կատարած անձինք, թերթի տեղեկություններով, այսօր նորից հավաքվելու են`իրենց հետագա գործողությունների ծրագրի մանրամասները հստակեցնելու համար:
Հիշեցնենք, որ շուրջ 100 քաղաքացիներ «քցվել» են «Հերմես» ՍՊԸ-ի կողմից, որի առնչությամբ դատաքննությունը Վճռաբեկ դատարանում կմեկնարկի հոկտեմբերի 23-ին: Նրանք գումար են տվել, որ բնակարաններ ձեռք բերեն, սակայն բնակարաններն այսօր բանկում են գրավադրված:
Ի դեպ, այս առնչությամբ թերթի երեկվա հրապարակումից հետո էլիտար կառուցապատողի կողմից խաբված 100 սեփականատերերից մեկը զանգահարել էր խմբագրություն եւ սրամտել. «Հայաստանին պետք է հեռվից նայել»: