|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կյանքի վերջին օրերին փոփի արքա Մայքլ Ջեքսոնը տիկնիկների հետ է քնել: Այս մասին հայտնի է դարձել նրա բժիշկ Քոնրադ Մյուրեյի դատավարության ժամանակ:
Դատարան է բերվել Մայքլի այն լուսանկարը, որից երեւում է, որ երբ նա մահացել է, նրա անկողնում տիկնիկ է եղել: Բացահայտվել է նաեւ, որ Մայքլի սենյակի պատերին փակցված են երեխաների պաստառներ: Երգիչը երեխաների հանդեպ իր չափազանց մեծ սերը բացատրում էր նրանով, որ ինքը մանկություն չի ունեցել:
Դատավարության ամենատպավորիչ մասն այն է եղել, երբ դատապաշտպանը միացրել է մի ձայնագրություն, որում խոսում է Մայքլը, սակայն նրա ոչ մի բառը չի հասկացվում, քանի որ Propofol դեղամիջոցի ազդեցության տակ է. տեղեկացնում է Reuters-ը:
Փոփի արքան մահացել է 2009 թվականին 50 տարեկան հասակում, իր վերջին համերգային շրջագայությունից մի քանի օր առաջ: