|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կանադացի ռեժիսոր Բարի Սթիվը վավերագրական ֆիլմ է նկարահանել սերմի հայտնի դոնորի մասին, որը դարձել է մոտ հազար երեխայի կենսաբանական հայրը: Կանադայում և ԱՄՆ-ում դոնորների կողմից կենսաբանական հայր դառնալու համար չկա որևէ սահմանափակում, այնինչ Եվրոպայում այդ թիվը սահմանափակվում է 20-ով. տեղեկացնում է drugs.am-ը:
Ռեժիսորը բարձրացնում է մի շարք կարևոր խնդիրներ, որոնց պատասխանը դեռ չի ստացվել: Նա ասում է, որ սերմի նման քանակություններով օգտագործումը հետագայում կարող է բնածին գենետիկական հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:
«Մենք չենք կարող բացառել այն հնարավորությունը, որ միևնույն դոնորի երեխաները, չիմանալով դրա մասին, կհանդիպեն և սեքսով կզբաղվեն: Մենք չենք կարող բացառել այն հնարավորությունը, որ կենսաբանական հայրը կարող է սեքսով զբաղվել իր իսկ դստեր հետ»,- նշում է նա:
Կանադական Կալգարի քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ժուլյեն Գուիչյոն ասել է, որ չգիտակցված արնապղծության դեպքերը հնարավոր են միևնույն հոր երեխաների միջև: «Այն մարդիկ, որոնք դոնոր են փնտրում, միևնույն սոցիալական դասից են: Նրանք գիտեն մեկը մյուսին, միմյանց խորհուրդ են տալիս այս կամ այն բժշկին, ապրում են հարևան շրջաններում»,- ասել է պրոֆեսորը: