|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական հեռուստատեսության հիմնադիր Ժիրայր Ավետիսյանը:
Ժիրայր Ավետիսյանը ծնվել էր 1927 թվականի հոկտեմբերի 22-ին Էջմիածին քաղաքում: Հայկական հեռուսատատեսության առաջին եթերի կարմիր կոճակը հենց Ժ. Ավետիսյանն է սեղմել:
Առաջին հայկական հեռուստաֆիլմը, առաջին խաղարկային ֆիլմը, առաջին լիամետրաժ ֆիլմը ու էլի տասնյակ ֆիլմեր, հարյուրավոր հաղորդումներ ու բեմադրություններ նկարահանել է ռեժիսոր Ավետիսյանը:
Ժիրայր Ավետիսյանը 36 փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, որոնցից կարելի է առանձնացնել «Ձորի Միրոն», «Շրթներկ համար չորս» կատակերգությունը, «Պոեմ հերոսական» ֆիլմ բալլադը: