|
Փոխարժեքներ
06 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Թերթի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել: Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շեֆը փոխվել իր նկատմամբ:
Նա հայտարարել է, որ վերջին օրերին կուսակցության հետ կապված հարցերը նախագահը վարչապետին է հանձնարարում: Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդումն արտահայտվեց նաեւ նրանով, որ ՀՀԿ-ի անունից Քոչարյանին ուղղված «մեսիջը» նա փոխանցեց` նշելով, որ 10 տարի Սերժ Սարգսյանն է նրան թիկունք եղել, հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է:
ՀՀԿ-ում չեն բացառում, որ Հ. Աբրահամյանի նկատմամբ տրամադրվածությունը կապված է Քոչարյան-Ծառուկյան հնարավոր տանդեմի հետ, որտեղ խնամին` Աբրահամյանը, չի կարող դերակատարում չունենալ: Չնայած` Ազատիչն Արգամիչին խոստացել է, որ անպայման կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում:
Ի դեպ, երեկվա ֆուտբոլային խաղին Աբրահամյանի բացակայությունը եւս հաստատում է վերը նշվածը: