|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը:
Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ: