|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում գրանցվել է այս տարվա 10 հազարերորդ այցելուն` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բանաստեղծ եւ թարգմանիչ Վադիմ Ռախմանովը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Նրան շնորհվել է հավաստագիր եւ հուշանվեր` Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշով:
2011թ. անցած 9 ամիսների ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրացիների թիվը 64 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Գերակշռում են ՌԴ, ԵՄ երկրների, ԱՄՆ, Իրանի, Կանադայի քաղաքացիները:
Շարունակում է ընդլայնվել նաեւ ԼՂՀ այցելողների աշխարհագրությունը. Լեռնային Ղարաբաղ են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնայից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ դ'Իվուարից եւ այլ երկրներից: Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում Սփյուռքի ներկայացուցիչները: