|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լուրեր էին տարածվել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը լավ չէ, եւ այսօրվա հանրահավաքը տեղի չի ունենալու: Ճշգրիտ տեղեկություն ստանալու ակնկալիքով yerkir.am-ի թղթակիցը զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է»,- ասաց նա եւ հավելեց, որ այս պահին երկրի առաջին նախագահն իր կողքին կանգնած է:
ՀՀՇ վարչության նախագահը մեզ խորհուրդ տվեց տեղեկությունը հստակ ճշտելու համար գնալ Ազատության հրապարակ եւ անձամբ տեսնել Տեր-Պետրոսյանին, ավելին` ծանոթանալ նրա հետ եւ մի հատ էլ լուսանկարվել:
Արամ Մանուկյանը հերքեց նաեւ տեղեկություններն այն մասին, թե այսօրվա հանրահավաքը չի կայանալու:
«Հանրահավաքը կայանալու է, բայց կարճ է տեւելու` երեւի մեկ ժամ, որից հետո մենք ֆուտբոլին ենք հետեւելու»,- հայտնեց Մանուկյանը եւ հավելեց, որ հավանաբար Տեր-Պետրոսյանը ելույթ չի ունենա: