|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարությունը հաստատել է Հայաստանում` 131 սողանքների տեղամասերում, հակասողանքային միջոցառումների ժամանակացույցը: Այսօր ՀՀ ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
«Ժամանակացույցում նշված են մարզերը, համայնքները եւ այն օբյեկտները, որոնք հատկապես ռիսկային են: Ընդհանուր առմամբ` հակասողանքային միջոցառում իրականացնելու համար պահանջվում է 104 միլիարդ դրամ: Առավել ռիսկային տեղամասերում հակասողանքային միջոցառումներ իրականացվում են պահուստային ֆոնդից, սակայն հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի հատվածը ռիսկային չէր հաստատվել, եւ հակասողանքային կանխարգելիչ միջոցառումներ չէին իրականացվել»,- տեղեկացրել է քաղաքաշինության նախարարը: