|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երեկ Ռուսաստանը եւ Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի դեմ միջազգային լուրջ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի վրա:
Քվեարկության արդյունքում 9 պետություն կողմ է եղել պատժամիջոցներին, երկուսը` Ռուսաստանը եւ Չինաստանը` դեմ, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան եւ Լիբանանը ձեռնպահ են մնացել. տեղեկացնում է mignews.com-ը:
Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր երկիրը չի պաշտպանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին եւ կատարվող բռնությունները, սակայն դեմ է բանաձեւին, քանի որ այն չի ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նաեւ առաջարկել է դարձյալ քննության առնել բանաձեւի` Ռուսաստանի առաջարկած նախագիծը: