|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիան հայտարարել է. «Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի խոշոր սողանքի եւ փլուզման հետեւանքները վերացնելու աշխատանքներում Վրաստանի իշխանությունները պատրաստ են օգնության ձեռք մեկնել Հայաստանին»:
Փոխարտգործնախարարը նշել է նաեւ, որ աղետից անմիջապես հետո նրանք կապ են հաստատել իրենց հայ գործընկերների հետ եւ օգնություն առաջարկել, սակայն մինչ այժմ Հայաստանից արձագանք չկա:
Փակված մայրուղին Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր ճանապարհներից մեկն է: