|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ եւ պատրաստ է աջակցել այդ երկրում խաղաղության հաստատման ջանքերին. ըստ «Նովոստի» գործակալության` հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Համարում ենք, որ այդ երկրում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ չպիտի դուրս գան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1970 եւ 1973 բանաձեւերի շրջանակներից: Հանդես ենք գալիս հօգուտ բոլոր ռազմական եւ բռնի գործողությունների շուտափույթ դադարեցման, երկրի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների դեմ ռազմական ուժի չկիրառման, լիբիական ճգնաժամը քաղաքական հունով տանելուն, ինչը համապատասխանում է Լիբիայի ժողովրդի եւ ամբողջ տարածաշրջանի շահերից: Պատրաստ ենք աջակցել այդ երկրում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: