|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եթե պատերազմը շարունակվի, Լիբիայում կարող է սով սկսվել. ըստ Reuters-ի` հայտարարել է Մուամար Քադաֆիի կառավարության գյուղատնտեսության նախարար Աբդուլ Ալմաջիդ Էլգովուդը:
«Կարողացել ենք իրականացնել ամենամյա բերքահավաքի ընդամենը 20 տոկոսը»,- ասել է նա` հավելելով, որ քաղաքացիական պատերազմը խախտել է գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը:
Ըստ նախարարի` երկիրը սովորաբար ներմուծում էր տարեկան 1 մլն տոննա ցորեն, սակայն էմբարգոյի պատճառով ցորենի պակասություն է զգացվելու, քանի որ այս տարի հավաքվել է ընդամենը 300 հազար տոննա հացահատիկ: Նա բողոքել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ վառելանյութի պակասից, քանի որ Լիբիայի նավթարդյունաբերական հիմնական ձեռնարկությունները վերահսկվում են ապստամբների կողմից:
Էլգովուդը հայտարարել է, որ եթե մոտակա 3-4 ամիսների ընթացքում իրադրությունը չփոխվի եւ ՄԱԿ-ը չեղյալ չհամարի էմբարգոն, երկրում սով կսկսվի: