|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս տարի Արկտիկայի մթնոլորտում հայտնաբերված օզոնային անցքը կարելի է համեմատել Անտարկտիդայի մթնոլորտում բացված օզոնային անցքի հետ: Գիտնականների կարծիքով` նման մեծության «սպիտակ բծի» առկայությունը աննախադեպ է հյուսիսային բեւեռի համար` 30 տոկոսով ավելի, քան անցյալ տարի. գրում է Nature ամսագիրը:
Գիտնականները երկյուղում են, որ օզոնային շերտի խտության ռեկորդային կորուստները կավելացնեն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը երկրագնդի հյուսիսային տարածաշրջանների բնակիչների վրա: Հիմնական վտանգը սպառնում է Իսլանդիայի, նաեւ Նորվեգիայի եւ Ռուսաստանի հյուսիսի բնակիչներին:
Օզոնային շերտի նոսրացումը պայմանավորված է աղտոտող նյութերի` մթնոլորտ արձակմամբ, որոնք «ուտում» են օզոնը: