|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բասկերը նոր քաղաքական կուսակցություն են ստեղծել եւ կոչել այն «Ամայուր»: Այն միավորել է 4 ոչ մեծ կուսակցություններ եւ նպատակ է դրել Իսպանիայում նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրությունների ժամանակ պայքարել բասկերի անկախության համար. տեղեկացնում է mignews.com-ը:
Նոր կուսակցությունը կզբաղեցնի «Բատասունա» կուսակցության տեղը, որը 2003-ին արգելվել էր ԷՏԱ անջատողական զինված խմբավորման հետ կապերի համար: Սակայն դեռ պարզ չէ` կկարողանա՞ նոր կուսակցությունը մասնակցել ընտրություններին. անհրաժեշտ է իսպանական իշխանությունների թույլտվությունը:
Հունվարին ԷՏԱ-ն հրադադար էր հայտարարել, սակայն Մադրիդը պահանջում է ամբողջապես ցրել կազմակերպությունը: