|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր- Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Մեր ունեցած տեղեկություններով` սողանքի գոտում մնացել են 7 մարդատար եւ 1 բեռնափոխադրող ավտոմեքենաներ:
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից զգուշացնում են ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց:
Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով: