|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
20 տարի առաջ ամուսնուն սպանած, եփած եւ կերած եգիպտուհի Օմայմա Արի Նելսոնը, որը ցմահ բանտարկված է Կալիֆոռնիա նահանգի Չաուչիլա բանտում, պատրաստվում է ներման խնդրագիր ներկայացնել իշխանություններին:
Օմայման ԱՄՆ էր եկել հանցագործությունը կատարելուց 5 տարի առաջ, աշխատել էր որպես մոդել: Իր 56-ամյա ամուսնուն սպանել էր հարսանիքից 1 շաբաթ անց: Դատավարության ժամանակ Օմայման ասել էր, որ ամուսինը բռնաբարել ու նվաստացրել էր իրեն:
Դատական գործի նյութերի համաձայն` կինը ամուսնու մարմնի որոշ մասեր եփել էր, իսկ ձեռքերը` յուղով խորովել փռում, ապա կերել բարբեքյուի սոուսով: Ոստիկանությունը ձերբակալել էր նրան` մարմնի մյուս մասերը հայտնաբերելով տան մոտ գտնվող աղբարկղերում եւ ընտանեկան ավտոմեքենայում:
Կոստա Մեսա քաղաքի ոստիկանության պետը հույս է հայտնել, որ նահանգի իշխանություններն «ազատ չեն արձակի մարդակերին»: