|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի հավաքականի ու ռուսական «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին ռեպորտաժ է պատրաստել ռուսական Россия-2 հեռուստաընկերությունը, որում հատկապես ընդգծվում է Բերեզովսկու ռուս լինելու հանգամանքը, եւ նա ներկայացվում է որպես Ռուսաստանի ֆուտբոլի վետերան:
Տարօրինակ է, որ պատրաստած տեսանյութում լրագրողը «տեղեկացնում է»` Բերեզովսկին մի քիչ հասկանում է հայերեն, ունի Հայաստանի քաղաքացիություն և սիրում է հայկական խորոված:
Հավանաբար ռուսական շովինիզմը թույլ չի տվել լրագրողին ասել ողջ ճշմարտությունը հայկական ֆուտբոլի վետերանի մասին: Այն է` Բերեզովսկին դեռ խորհրդային տարիներին խաղացել է Կապանի համանուն ֆուտբոլային թիմում, փայլուն տիրապետում է հայերենին, Բերեզովսկու եղբայրը Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան սպա է, և, ամենակարևորը` Բերեզովսկին Ռուսաստան մեկնել է Հայաստանից և ի սկզբանե ունեցել է Հայաստանի քաղաքացիություն, ինչպես յուրաքանչյուր հայաստանցի: