|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եվ այսպես. ՀԱԿ-ի վերնախավը երեկ ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը` նստացույցային «գառնիրով», որը շարունակվելու է մեկ շաբաթ: Թատերական հրապարակում հավաքվածներին ՀԱԿ առաջնորդը անձամբ մաղթելով «յոթօրյա անմոռանալի տրամադրություն», ներկայացրեց ՀԱԿ-ի վարքականոնը, որին պարտավոր են հետեւել «ինքնաբուխ միջոցառման» բոլոր մասնակիցները:
Մինչեւ երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հորդորում էին բոլորին մասնակցել սեպտեմբերի 30-ի հանրահավաքին` խորհրդավոր ակնարկելով, որ հրապարակ եկողները չեն հիասթափվի: Թեեւ դարձյալ քիչ թվով մարդիկ էին արձագանքել ՀԱԿ-ի հրավերին, այնուհանդերձ ղեկավարությունը որոշեց նրանց պահել հրապարակում` գործի դնելով այնքան չարչրկված «Հիմա» եւ «Սկսել ա» կարգախոսները:
Ակտիվիստներն անմիջապես ձեռնամուխ եղան վրանների տեղադրման աշխատանքներին, իսկ միտինգավորները տրամադրվեցին «երգի-պարի փառատոնային» մեկշաբաթյա միջոցառմանը: Մի խոսքով` միտինգային ելույթներից հետո, երեկ երեկոյան հրապարակում տիրող մթնոլորտն ու անցուդարձը, աստիճանաբար ուրվագծվող ընդհանուր տեսարանը հիշեցրեց 2008-ի փետրվարյան տասնօրյակը: Պակասում էին միայն վառարանները եւ Իսրայելի դրոշը, որոնք էլ հավանաբար շուտով մաս կկազմեն ընդհանուր պատկերին: