|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ Վայոց ձորում` Նորավանք տանող ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը տեղեկացնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 1975 Լ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1979 թվականին ծնված Արմեն Զաքարյանին և հանձնել շտապ օգնության ծառայության աշխատակիցներին: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ մեքենայի ուղեւորները` 1977թվականին ծնված Արթուր Հունանյանն ու 1979 թվականին ծնված Արմեն Սահակյանը:
Ա.Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Հունանյանինը և Ա.Սահակյանինը` բավարար: