|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոսկվայում համառուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին հրավիրյալ կարգավիճակով մասնակցել են ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Գագիկ Մինասյանը:
«Մեր պատվիրակությունը հանդիպեց Բորիս Գրիզլովի հետ, եւ մենք նրան փոխանցեցինք Սերժ Սարգսյանի ուղերձը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ ՀՀ նախագահի ուղերձն այնտեղ ջերմորեն ընդունվեց:
Ըստ նրա` առանձնազրույցի ընթացքում Գրիզլովը հպարտությամբ է խոսել իր և Սերժ Սարգսյանի անձնական հարաբերությունների, մասին, անդրադարձել է երկու երկրների առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ ասել, որ Ռուսաստանում «Եդինայա Ռոսիա»-ի, իսկ Հայաստանում Հանրապետական կուսակցության հաղթանակները շատ մեծ նշանակություն ունեն իրենց համար:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ զրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հիմնահարցը ու դրա լուծման խաղաղ տարբերակը:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողներին ասաց, որ Հանրապետական կուսակցությունը դրանց պատրաստվում է գնալ իր թեկնածուով` Սերժ Սարգսյանով. «Դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ այդ հանգամանքը տեղ է գտել կոալիցիոն հուշագրում»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է կարծում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, պատգամավորը չբացառեց դա` նշելով. «Ես բոլորի մասնակցությունն ապագա նախագահական ընտրություններում անհնարին չեմ համարում: Համարում եմ հնարավոր»: