|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մյուս տարվա պետական եւ համայնքային բյուջեների շրջանակներում հնարավորին չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը` պատասխանելով Yerkir.am-ի` 2012 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծին վերաբերող հարցին: Նշենք, որ կառավարության կողմից պետբյուջեն ԱԺ է ներկայացվելու հոկտեմբերի 1-ին:
«Այս նախագծի համաձայն` հաջորդ տարվա պետբյուջեն 70 միլիարդ դրամով ավելի է, քան 2011-ի պետբյուջեն է: Բնականաբար, փոքր, ոչ մեծ ֆինանսական ռեսուրսների տիրապետող երկրի համար սա նվաճում է»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց նաեւ, որ ինչքան էլ երկիրը սոցիալական լուրջ խնդիրներ ունենա, չի կարող այդ ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկել, քանի որ ունի փոքր ֆինանսական միջոցներ, եւ դրանք պետք է բաշխել նաեւ այլ ոլորտներում աշխատանքներ կատարելու համար: