|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 5000 եվրոյի չափով գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: Այս գումարը արդարադատության նախարարությանն անհրաժեշտ է տուգանք վճարելու համար, քանի որ «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի եւ Մոլդովայի Հանրապետության» գործի շրջանակներում 2012 թվականի հուլիսի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացրել: Ու սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում գործունեություն ծավալող դատավորների վճիռների արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին, որի տրված հարկերից գործադիր մարմինը ստիպված է լինում տուգանք վճարել. գրում է «Ժողովուրդ»-ը: