|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով: Նույն օրը` ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն եւ հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: