|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 23-ին բացահայտված եւ վնասազերծված հանցավոր խմբի պարագլուխը` մահացած` «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանը, դեռ կալանավայրում ամուր կապերի մեջ է եղել տարբեր ոլորտի պաշտոնյաների զավակների հետ:
Քրեական աշխարհի օրենքներով ապրող շատ պաշտոնյաների որդիներ տարիներ ի վեր Եթումին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Էրեբունի» ՔԿՀ են տարել թանկարժեք հանձնուքներ: Այդ կապերը Գուրգեն Հայրապետյանն ավելի է ամրացրել 2009թ. «գաղութից» ազատվելուց հետո:
Քրեական աշխարհի օրենքների համաձայն` «կոմերսանտներին» եւ պաշտոնյաներին թալանելն ամենապատվաբերն է համարվում, այդ օրենքներով ապրող պաշտոնյաների զավակներն էլ տարատեսակ տեղեկություններով օգնել են հանցախմբին մի քանի «հաջող» ավազակային հարձակում գործել: